Այսօր և առաջիկա 4 օրերին կեսօրից հետո կարճատև անձրև կգա Հայաստանի առանձին շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Որոշ հատվածներում սպասվում են նաև կարկուտ և քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երեկոյան ժամերին կարճատև անձրև կգրանցվի նաև Երևանի առանձին հատվածներում։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 30-32, գիշերը` 17-19 աստիճան տաքության սահմանում։