ԱԺ նախկին պատգամավոր ԱՆի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքական ստորությունը գիտեք որն է:
Երբ դու ունես պատգամավորական անձեռնմխելիություն ու որոշում ես մի խումբ մարդկանց տանել պետական շենքեր գրավելու, ներխուժելու կամ այլ գործողություններ իրականացնելու: Հետո այդ մի խումբ մարդիկ ձերբակալվում են զանգվածային անկարգությունների համար և չի բացառվում, որ դատվեն, իսկ դու հետ ես գնալու պառլամենտ և վայելես քո անձեռնմխելիության մանդատը:
Եվ սա այն դեպքում, երբ դու արդեն համոզված ես նաև, որ իշխանափոխության մի գրամ շանս չկա:
Դե լավ, ամիսը մի երկու անգամ էլ սուր ելույթ կունենաս ամբիոնից, որ այդ մարդկանց հետ անարդար են վարվում, նրանց կհերոսացնես և այդպես օրերը կգլորվեն:
Այն ամենը ինչ պետք է իմանալ խորհրդարանական ընդդիմության`իրենց քաղաքական գործիչ համարող տղաների և աղջիկների մասին: