Ռուսաստանը վարժանքներ է անցկացնում Յարս ռազմավարական հրթիռային համակարգերի ինքնավար արձակման կայանների ներգրավմամբ։ Զորավարժություններին ներգրավված է Ռազմավարական հրթիռային ուժերի մոտ 1000 զինվորական, ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զինծառայողները պետք է մշակեն հրթիռային համակարգեր դաշտային դիրքեր բերելու, մինչև 100 կմ երթի, քողարկման կազմակերպման և այլ խնդիրներ։