Search
Close this search box.

Սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն Մոսկվայում, ապա՝ Բրյուսելում․ Արման Սարգսյան

Մոսկվայում առաջիկայում տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Մոսկովյան հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս, օրը չեմ կարող ասել։ Առաջին հանդիպումը եղել է նշված հատվածում, երկրորդը տեղի է ունենալու Մոսկվայում, երրորդը, ըստ նախնական տվյալների, Բրյուսելում»,- ասաց նա։

Հարցին, թե այն պայմաններում, երբ սահմանին զոհեր են լինում, հանձնաժողովի աշխատանքի շարունակություն լինելո՞ւ է, փոխնախարարը պատասխանեց․ «Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով։ Այսինքն՝ ամենավատ բանակցություն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները»։

Please enter a valid URL