Search
Close this search box.

Ինչ հոդվածներով է անցնում Սերժ Սարգսյանի եղբորորդին

Ինչպես հայտնի է՝ Քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդուն՝ Հայկ Սարգսյանին, սակայն ձերբակալման հիմքի մասին որևէ տեղեկություն հրապարակված չէր։ Գրում է ArmDaily.am-ը։

Այսօր Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այն է՝

1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով:

2. Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:

Քրեական գործի շրջանակում կա ձերբակալված ութ անձ:

Լրատվականի հետ զրույցում ՔԿ-ից հայտնեցին, որ Հայկ Սարգսյանը վերոնշյալ 8 անձանցից մեկն է։

Please enter a valid URL