Search
Close this search box.

Կարանք գնանք իրանց տները. Իշխան Սաղաթելյան

«Եթե պետական շենքում չեն ընդունում, կարանք գնանք իրանց տները, թող էս զորքերը հավաքեն իրանց տան դիմաց: Երկար փախնել չեք կարողանալու»,- խոսքն ուղղելով նախարարներին՝ հայտարարեց ընդդիմադիր շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ ընդդիմադիրներն այս պահին գտնվում են Արդարադատության նախարարության, ԿԳՄՍՆ-ի ու ԱԳՆ-ի դիմաց։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 31-ին շարունակելու են այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ` իմանալու մարդկանց դիրքորոշումները։ Նա նաև հայտնեց, որ ժամը 19։00-ին հանրահավաք է լինելու։

Please enter a valid URL