ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» -ը:
Թե ինչ հիմքով է Սարգսյանը ձերբակալվել, չի հաջողվել պարզել:
Նշենք, որ վերջինս այս օրերին ակտիվորեն մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին: