Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, CHINVAN 804 մակնիշի տրակտորը կողաշրջվել է և մեջը մահացած քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հերթափոխի պետ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ քաղաքացուն պատկանող կողաշրջված տրակտորը դարձի են բերել և տակից դուրս են բերել տրակտորավարի դին: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Լ.
Անտանոսյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Աշոտ Մարգարյանն էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: