Search
Close this search box.

Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպաի առաջնությունում 63,5 քաշային Հովհանես Բաչկովը հաղթանակ տարավ եզրափակչում և իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Մինչև եզրափակիչ ճանապարհը Բաչկովն անցավ առանց լուրջ դիմադրության։ Պայքարը սկսելով 1/8 եզրափակչից՝ հայ բռնցքամարտիկը 5։0 հաշվով առավելության հասավ անգլիացի Ջոզեֆ Թայերսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում կրկին 5։0 հաշվով Բաչկովը պարտության մատնեց չեխ Պետր Նովակին։ Կիսաեզրափակչում մրցավարների որոշմամբ նույն 5։0 հաշվով հաղթանակը շնորհվեց 29-ամյա Բաչկովին։

Եզրափակիչ մենամարտում Հովհաննես Բաչկովի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Համրաուին էր։ Այստեղ ևս հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ պարտության մատնելով նրան 5։0 հաշվով։

Please enter a valid URL