Ոստիկանություն է բերման ենթարկվել 111 քաղաքացի, տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Բոլորը բերման են ենթարկվել կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքից։ Նրանք չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին ու բերման ենթարկվել Վարչական իրավախախտումների 182-րդ հոդվածի հատկանիշներով։