Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, դիմելով Տեր-Պետրոսյան Լևոնին և Քոչարյան Ռոբերտին, Փաշինյան Նիկոլն ասաց, որ «Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»:
Թե ինչ է նշանակում «տղամարդլամիշ լինել» անհայտ է և, միգուցե դա էր պատճառը, որ ՀՀ 1-ին և 2-րդ նախագահները չընդունեցին Փաշինյան Նիկոլի հրավերը: Ո՞վ գիտի, միգուցե այդ բառակապակցությունը հասկանալու դեպքում, Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն ընդունեին հրավերը և մենք ապրեինք այլ Հայաստանում: Դրանից բացի՝ արդյո՞ք, եթե վերջիններս չընդունեցին հրավերը, ապա նրանց կարելի է «կինլամիշ» անվանել: Չգիտեմ:
«Տղամարդլամիշ» բառը վերծանելու նպատակով, շուրջ մեկ տարի առաջ դիմեցի Լեզվի կոմիտե / Language Committee: Մինչ այսօր պատասխան չունեմ: Սա կարող է նշանակել, որ՝
1. Լեզվի կոմիտեն չի ցանկանում, որ մենք ապրենք «տղամարդլամիշ» Հայաստանում,
2. Լեզվի կոմիտեի պաշտոնյաները «տղամարդլամիշ» չեն, միգուցե՝ «կինլամիշ» են:
Հենց այսպես էլ ապրում ենք:
Իրավապաշտպան Կրեն Հեքիմյան