Search
Close this search box.

Կառավարական 3-րդ մասնաշենքի շրջակայքից 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:

Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են»,-նշել է նա:

Please enter a valid URL