Ոստիկանությունները պարզել են մայիսի 22-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արևաբույր գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ցոլակ Եղիազարյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված հեծանվորդների ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 39-ամյա Բարիս Շարբատյանը և 35-ամյա Արծրուն Շարբատյանը։
Կայքի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 2 հեծանվորդի:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն էին ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: