Ի՞նչ էր անում ՌԴ դեսպան Կոպիրկինը Սյունիքում:
Ճիշտն ասած, արդեն տհաճ են որոշ օգտատերերի և լրատվամիջոցների տեղեկացումներն առ այն, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ: Այդօրինակ «տեղեկությունները» հասարակությանը հրամցվում են յուրօրինակ խորհրդավորությամբ, ինչը «տեղեկություններին» հաղորդում է ինտրիգային բնույթ: Մի խոսքով, ակնհայտ փորձ է իրականացվում Սյունիքում հնարավոր կամ առկա աշխարհաքաղաքական բնույթի բացասական երևույթներն ապրիորի բարդել Արևմուտքի վրա:
Շտապեմ տեղեկացնել, որ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը ևս շատ հաճախ է այցելում Սյունիքի մարզ: Ընդ որում, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանից շուրջ երեք անգամ ավելի հաճախ: Օրինակ՝ նշված դեսպանը միայն վերջին հինգ օրերի ընթացքում երեք անգամ Սյունիքի մարզ է գնացել ՝ մայիսի 24-ին, 25-ին, 26-ին: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի դեսպանը Սյունիքի մարզ է գնացել մեկ անգամ: Սակայն, վերջինիս այդ մեկ այցելությունը հանրայնորեն քննարկվել է, իսկ ՌԴ դեսպանի թվով երեք այցելությունները՝ ոչ:
Մի կողմից լավ է, որ թափանցիկություն եք սիրում, սակայն շատ տհաճ է, որ ձեր թափանցիկությունը կեղծ է:
ՀԳ. Ի դեպ, այնպես, ինչպես ԱՄՆ-ի դեսպանի տեղաշարժը լուսաբանողների մոտ, ինձ մոտ էլ հարցեր կան: Օրինակ՝ ինչու՞ էր ՌԴ դեսպանը մայիսի 24-ին, 25-ին և 26-ին այցելել Սյունիք: Ինչո՞վ էր վերջինս այնտեղ զբաղվում և ի՞նչ էր նախապատրաստում: Կարո՞ղ է…
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան