Մենք կտրականապես մերժում ենք ադրբեջանական կողմի հասցեին Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները հրադադարի ենթադրյալ խախտման վերաբերյալ, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 28-ի հայտարարությունը, որն արտացոլում է Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին ապատեղեկատվությունն ու զրպարտությունը և հայտարարել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի զրպարտիչ և ապակառուցողական հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը»,-նշվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության դիտարկամամբ՝ Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած ապակառուցողական մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կշարունակի իր խաղաղ և կառուցողական ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ և վճռականորեն ճնշելու է այս գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլ»,- ասված է հաղորդագրության մեջ։