Search
Close this search box.

Թափուր աշխատատեղ՝ ՊՎԾ-ում․ աշխատավարձը՝ 310 հազար դրամ

Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ծառայությունում  մոնիթորինգի և վերլուծության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Հիմնական գործառույթները՝

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում ուսումնասիրությունների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում՝ հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ, որի արդյունքների մասին զեկուցում է Ծառայության ղեկավարին.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ու տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերի ուսումնասիրությունն ու համադրումը և արդյունքների մասին զեկուցում է Ծառայության ղեկավարին.

3) ապահովում է ծառայություն մուտքագրվող տեղեկությունների և փաստաթղթերի, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններից հավաքագրվող օպերատիվ տեղեկատվության ուսումնասիրությունը, վերլուծությունը, ամփոփումը և ներկայացումը Ծառայության ղեկավարին.

4) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.

5)Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.

6) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

7)Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

8) Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.

9) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

10) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.

11)Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

12) Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

13) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

14) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

15) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

Վարչության պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`

– բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

– Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքերի, «Պետական վերահսկողական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «  Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության  բյուջետային  համակարգի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսիի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 696-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

– տիրապետում անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների:

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.06.2022թ:
  • Աշխատավարձի չափը՝ 310,858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Մաշտոցի 47, հեռ. 010-31-31-87, էլ. փոստ՝ [email protected]
  • Ընտրությունը կատարվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3*4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Please enter a valid URL