Search
Close this search box.

Քաղաքացին կարող է միանվագ հրատապ օգնություն ստանալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, թե որոնք են հրատապ օգնության տեսակները։

Այսպիսով, հրատապ օգնության տեսակներն են`

1) միանվագ հրատապ օգնություն,

2) եռամսյակային հրատապ օգնություն:

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Միանվագ հրատապ օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են.

1) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ,

2) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ,

3) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:

Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինը` համակարգող խորհրդի առաջարկության հիման վրա:

Please enter a valid URL