Երեկ երեկոյան՝ ժամը 18։00-ի հատվածում, օկուպացված Վարանդայում ականի վրա պայթել է 1999 թվականին ծնված Խայալ Աբդուլլաևը։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Աբդուլլաևը, ով ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Վարանդայում զբաղվում էր գյուղատնտեսական գործունեությամբ, ականի պայթյունի հետևանքով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել։