Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հովիկ Աբրահամյանը դարձավ զոհված զինվորի եղբոր քավորը

«Երեկ Նոյեմբերյան քաղաքում մասնակցեցի Զորական գյուղի բնակիչ, Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գարիկ Մովսիսյանի եղբոր՝ Վոլոդիայի պսակադրության արարողությանը: Իմ և Մովսիսյանների ընտանիքների բարեկամությունը նոր շունչ ու ոգի ստացավ: Երջանկություն ու անսպառ սեր եմ մաղթում նորապսակներին՝ խաղաղ երկնքի տակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2016 թ.-ի ապրիլի 30–ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորումից զոհվեց Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ Գարիկ Մովսիսյանը:

Հերոսի ընտանիքը գտնվում էր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում, բնակվում`  անմխիթար պայմաններում: Ժամանակին Գարիկի ընտանիքին այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ նոր տուն կկառուցի հերոսի ընտանիքի համար: Անմիջապես սկսվեց տան շինարարությունը, ֆինանսական խնդիրները Հովիկ Աբրահամյանը շարունակեց լուծել նաև իր հրաժարականից հետո:

Հովիկ Աբրահամյանը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե հերոսի եղբայրն ամուսնանա, ինքը կդառնա հարսանիքի կնքահայրը։

Ասաց ու արեց:

Please enter a valid URL