Search
Close this search box.

Բաքուն կոչով դիմել է Երևանին՝ նախազգուշացնելով վտանգների մասին

Բաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»։

«Ցավալի է Հայաստանի արտգործնախարարության հերթական անհիմն հայտարարությունը 2022 թվականի մայիսի 27-ին Զանգիլանի շրջանում Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որում նշվում է, որ «Հայաստանը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները շուրջ 30 տարի, կոպտորեն ոտնահարում է մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները»։

«Ի տարբերություն Երեւանի՝ Բաքուն միշտ հարգել է միջազգային իրավունքի սկզբունքները»,-շարունակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Ինչ վերաբերում է օկուպացիայից ազատագրված Զանգիլանի շրջանում ԱՀ նախագահի հայտարարություններին, ապա Հայաստանի ԱԳՆ-ի ուշադրությանն ենք ներկայացնում, որ Ադրբեջանի նախագահը կոչ է անում զերծ մնալ սկզբունքներին չհամապատասխանող վարքագծից եւ նախազգուշացնում է այն վտանգների մասին, որոնք կարող են առաջացնել նման ապօրինի վարքագիծ»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ մեկ տասնամյակ առաջվա պահվածքն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա։ Միայն տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների եւ նոր հնարավորությունների ճիշտ գնահատումը կարող է հանգեցնել ճիշտ արդյունքների»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Please enter a valid URL