Այսօր Երևանի Նորք Մարաշի վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում բացվեց հուշակոթող-խաչքար՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Անցոˊրդ, խոնարհիˊր Գլուխը քո սեգ…
Ստեփանյան Արթուր, Քոչարյան Էդուրադ, Ավետիսյան Լևոն, Փանոսյան Լևոն, Մկրտչյան Միքայել, Դավթյան Ավետիք, Խալաթյան Արթուր, Մկրտչյան Լևոն… Տղաները 44-օրյա պատերազմում տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, իսկ հերոսների անվամբ բացված հուշատախտակն անցորդների մոտ միշտ վառ կպահի նրանց անմահ հիշատակն ու անձնազոհ սխրանքը: