Search
Close this search box.

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտնում է, թե քանի՞ մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Այսօր՝ մայիսի 28-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 18:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկեց քիչ ավելի ուշ՝ մոտ 18:30-ին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:56-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5850 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Please enter a valid URL