Search
Close this search box.

Գյումրիում շմոլ գազից 3 քաղաքացի է թունավորվել

Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղու 131 շենքից «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը բուժօգնության է տեղափոխել 1999 թ. ծնված Աստղիկ Ա.-ին, 2002 թ. ծնված Թագուհի Ա.-ին և 2009 թ. ծնված Անի Ա.-ին:

Մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, թունավորումը հնարավոր է ստացել են գազօջախից արտանետված գազից:

Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Please enter a valid URL