Երեկ Ռուսաստանը կարողացավ վճարել արտարժույթով արտաքին պարտքը և դեֆոլտի չգնաց:
Այդ ընթացքում, Ռուսաստանը բախվեց մի շարք իրավական բնույթի խոչընդոտների, մասնավորապես՝ զրկվեց ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտոնագրից, որով նրան, անկախ պատժամիջոցներից, թույլատրվում էր արտարժույթով վճարումներ կատարել:
Ամեն դեպքում, այս անգամ էլ Ռուսաստանը վճարեց: Վճարման նույն օրը ՀՀ Կենտրոնական բանկը որոշ չափով բարձրացրեց ՀՀ դրամով ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Դեմներս հանգստյան օրեր են:
Արտարժույթով հաջորդ արտաքին պարտքը Ռուսաստանը պետք է վճարի հունիսի 23-ին և 24-ին: Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանում ԱՄՆ դոլարի կարճատև «թանկացումից» հետո, այն՝ վճարման նախօրեին, կրկին «կէժանանա»:
Սակայն, մենք ապրում ենք տրամաբանությանը չենթարկվող կամ դրանից զուրկ հասարակարգում: Դա նշանակում է, որ մեր երկրում ԱՄՆ դոլարը կարող են «էժան» պահել այնքան, ինչքան դա Ռուսաստանին է անհրաժեշտ: Մանավանդ, որ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն անընդհատ գտնվելու է դեֆոլտի սպառնալիքի տակ, իսկ Հայաստանն առաջնորդվում է «Всё для России, всё для победы» ձևաչափով:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան