ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի Տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փառք Աստծո, Հայաստանում այսօր առողջապահության ոլորտը բավականաչափ զարգացած է, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրի քաղաքացիներին:
Հետևաբար էժան են պատասխանատվութունից խուսափող ընդդիմադիր գործիչների այն պարզաբանումները, թե իբր մեկնում են արտերկրում բուժում ստանալու համար:
Արձանագրենք, որ մեկ ամսից ավել շարունակ քաղաքացիներն փողոց դուրս գալու կոչ անող Վանեցյանն այսօր Հայաստանում չէ:
Սա պատասխանատվությունից խուսափելու, իսկ ժողովրդական լեզվով ասած «թռնելու» դասական օրինակ է, ինչը զարմանալի զուգադիպությամբ վերջին օրերին նկատվում է «փրկիչների» մոտ: