Search
Close this search box.

Հայ ժողովուրդը հավատարիմ է իր սկզբունքներին և կարող է տեր լինել իր երկրին, իր հայրենիքին․ Արգիշտի Մեխակյան

Խոյ համայնքի հարգելի բնակիչներ, մեծ հպարտությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Մայիսի 28-ի՝ Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ։

1918 թվականի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում տեղի ունեցան վճռորոշ ճակատամարտեր: Հայ ժողովուրդը չունենալով պետականություն և կանոնավոր բանակ Սարդարապատում և Բաշ-Ապարանում մեծ կորուստներ հասցնելով թուրքական կանոնավոր բանակին հաստատեց իր հետագա գոյությունը: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Առաջին Հայկական հանրապետությունը։

Հանրապետության հռչակումը ապացույցն էր այն բանի, որ հայ ժողովուրդը հավատարիմ է իր սկզբունքներին և կարող է տեր լինել իր երկրին, իր հայրենիքին, պաշտպանել հայ ժողովրդի արժեքները, անկախությունը։

Կրկին անգամ շնորհավորելով Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ՝ մեծ երախտագիրությամբ և հպարտությամբ գլուխ եմ խոնարհում հայ քաջորդիների, հերոսների և նահատակների հիշատակի առջև, ովքեր կերտեցին հզոր պատմություն՝ չխնայելով իրենց կյանքը մեր խաղաղ երկնքի, հայրենիքի և ապագա սերնդի համար:
Խաղաղություն և բարօրություն մեր հայրենեքին։

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան

Please enter a valid URL