Ձերբակալվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺԲ–ի անդամ Հայկ Մարտիրոսյանը։
«Ձերբակալվել են «Սասնա ծռեր» ապստամբական խմբի այլ հայտնի անդամներ»,– գրել է նա ֆեյսբուքյան օր էջում:
Մարտիրոսյանի խոսքով` ձերբակալությունների օպերացիան իրականացվել է առավոտյան ժամը 6-ից։
Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջայնն էլ ՖԲ էջում գրել է, որ այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են Պավել Մանուկյանի տուն և նրան տարել անհայտ ուղղությամբ:
Ձերբակալությունների պատճառների մասին ոչինչ չի նշվում: ԱԺԲ-ից հաղորդում են իրենց այլ անդամների ձերբակալության մասին ևս:
Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհեց ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն էլ ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվեցին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։