ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ անհայտ ուղղությամբ առևանգել են Ալեքսան Ասատրյանին՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։
Օրվա հեռացող իշխանական դավադիր խմբակն անցնում է բոլոր կարմիր գծերը։
Հրավիրում եմ իրավապաշտպան կառույցների ուշադրությունը»,- գրել է նա։