Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտոնաթող զինվորականները պահանջում են քրգործ հարուցել. գնդապետի են ծեծել

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից, մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ։

«Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել»,-նշվում է հայտարարության մեջ։

Միջադեպից հետո քրեական գործ չի հարուցվել։ Այսօր՝ մայիսի 27-ին, պահեստազորի սպաները Ազգային անվտանգության շենքի մոտ են և պահանջում են գործին ընթացք տալ։ Նրանց հետ է նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Please enter a valid URL