Search
Close this search box.

Ահազանգ. մարզերից եկող սաների վարձերը թանկանալու են 2-5 անգամ

Երևանի քաղաքապետն օրակարգ է մտցրել Երևան քաղաքում տուրքերի փոփոխության նախագիծը։ Երեկ պատահականությամբ սկզբունքով զրուցել եմ երաժշտական ու արվեստի դպրոցների մի շարք տնօրենների հետ, վիճակը շատ ծանր է։ Այս թանկացումների պատճառով դպրոցների բյուջեները ոչ թե ավելանալու են, այլ, հնարավոր է, կրճատվեն, քանի որ մարզերից եկող սաների վարձերը թանկանալու են 2-5 անգամ։ Դպրոցներ կան, որտեղ մարզային գրանցում ունեցողների թիվը մեծ է։ Տնօրեններ կան, որոնք նշեցին, որ նույնիսկ հազար դրամի ավելանալու դեպքում կան ծնողներ, որոնք հրաժարվելու են երեխային տանել այդ դպրոցներ։ Երկու շաբաթ առաջ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին հարցրել էի՝ տնօրենները մտահոգություն հայտնել են, ռիսկեր տեսնում են, պատասխանը եղել էր բացասական։ Բայց պարզվում է՝ բողոքը մեծ է, բայց չեն բարձրաձայնում։ Չնայած տնօրեններին հայտնել եմ, որ իրենց անունները չեմ հրապարակելու, բայց առաջիկա երեք օրերին նրանց ու ծնողների հուժկու բողոքը կարող է օգնել տապալել այս նախագիծը։ Այն քննարկվելու է դեկտեմբերի 26-ին։

Երևանի «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյան

Please enter a valid URL