Վրաստանի իշխանությունները մտադիր են նոր կանոններ սահմանել օտարերկրյա համարներով երկիր մուտք գործող մեքենաների համար: Ըստ երկրի օրենսդիր մարմնի հավանությանը արժանացած օրենքի՝ օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները՝ 15 և ավելի օր Վրաստանի տարածքում մնալու դեպքում, պարտավոր են ապահովագրել իրենց ավտոմեքենան:
Ապահովագրությունը կիրականացվի սահմանային հսկիչ-անցակետում, իսկ ավտոմեքենան հնարավոր է ապահովագրել 15,30,90 օր կամ 1 տարի ժամկետով:
Ապահովագրությունը իր մեջ ներառելու է տրանսպորտային միջոցի վթարի ժամանակ պատճառված ֆիզիկական նյութական վնասը:
Իսկ առանց ապահովագրման, Վրաստանի տարածքում երթևեկող փոխադրամիջոցների վարորդները, կտուգանվեն 100 լարիի (մոտ 40 դոլար) և 200 լարիի (մոտ 80 դոլար) չափով: Տուգանքի չափը պայմանավորված կլինի օրենքը խախտած մեքենայի տեսակից:
Օրենքը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, այն դեռ պետք է ստորագրի երկրի նախագահը: