Կառավարության շենքի տանիքին դիպուկահարներ կան․ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը՝ կից լուսանկար հրապարակելով։
Նշենք, որ դիմադրության շարժման երթը մոտեցավ կառավարության շենքին: Անցնող ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով ողջունում են ցուցարարներին: Այստեղ ցուցարարներին դիմավորեց ուժեղացված ոստիկանական շղթան։
Հիշեցնենք, որ այս ակցիան կապված է Չեռնոգորիայի նախագահի այցի հետ: Կառավարությունում տեղի կունենա ՀՀ գործող վարչապետի եւ Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։