Search
Close this search box.

Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի անդրանիկ մրցակիցը Անգլիայից Ժոզեֆ Թաերսnն էր: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Ցերեկային մրցահերթում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կմրցի Ֆինլանդիան ներկայացնող Կարլ Բենջամին Էրիկսոնի հետ: Գերծանր քաշում պայքարի մեջ կմտնի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Նրա մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն է:

Իսկ երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ: Իր երկրորդ մենամարտում պարտություն կրեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, հաղթանակ տոնեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), իսկ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում:

Մինչ այս պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ):

Please enter a valid URL