Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրոպական Միության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ խրախուսելով շարունակել դրական տեմպը և երկխոսությունը՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության»,- գրել է Բլինքենը: