Search
Close this search box.

«Ժամանակ». Բանը կհասնի դիվան բաշուն.Արարատն» ընդդեմ «Արարատի»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի թիմը Հայաստանի առաջնություն տեղափոխվելու մտադրությունը մեծ դժգոհություն է առաջացրել Երեւանի «Արարատ» ակումբի ղեկավարների եւ անձամբ սեփականատեր Վարդան Սրմաքեշի մոտ։

Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների միջոցով հարցը չկարգավորելու դեպքում Սրմաքեշը պատրաստ է դիմել Միջազգային ատյանների դատարաններին։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է ներկայանալ «Արարատ-Մոսկվա» անվամբ։ Սամվել Կարապետյանի համար այս անվանումը սկզբունքային է, քանզի «Արարատը» հայտնի բրենդ է, իսկ Մոսկվան կարող է թիմի շուրջ համախմբել այս քաղաքում բնակվող մեր հայրենակիցներին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL