Search
Close this search box.

Ձյուն և մառախուղ՝ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի և Քաջարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բաղրամյանի, Արմավիրի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Please enter a valid URL