ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, պատտասխանելով ընդդիմության գործողությունների հարցին, նշեց, որ հիմա խոսում ենք քաղաքի խցանումների մասին, որը մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած փլուզմանը:
«Այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանումների առավել բարձր աստիճան: Հայաստանի ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել ակցիաների միջոցով իր ասելիքը հանրությանը փոխանցել։ Ընդդիմությունը քաղաքացիների համար անհարմարավետություն է ստեղծում՝ փորձելով «վրեժ» լուծել նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար»,- ասաց նա։ Փաշինյանի համոզմամբ՝ գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը չկարողացավ մինչև վերջ մաշեցնել իշխանությունների «քոքը»։
«Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ: Եթե հիշում եք, այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանության վարկանիշը մինչև քոք մաշացնելու է և չկարողանալով դա իրականացնել՝ հիմա այդ ուժը ինքը իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը, և կարծում եմ՝ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոքը» մաշեն»,- հայտարարեց վարչապետը։
Ի դեպ, Փաշինյանը նկատեց, որ ակցիաների ընթացքում նոր ռեկորդներ են արձանագրվել, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանինը կամ քաղաքացունը։