Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվել. ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը

Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին լուրերի ամփոփում ՌԴ ՊՆ-ից.

▫️Բարձր ճշգրտության օդային և ծովային հրթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ավիացիայի համար շարժիչներ արտադրող գործարանի արտադրամասերը։

▫️Ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորի ստորաբաժանումները, որոնք տեղափոխվել էին Դոնբաս, ուկրաինական զորքերի խմբավորումն ուժեղացնելու համար։

▫️Բարձր ճշգրտության հրթիռները խոցել են 3 հրամանատարական կետեր, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ռադիոտեխնիկական և նյութատեխնիկական ապահովման կենտրոններ, 2 վառելիքի բազա, 2 հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայան և կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 16 տարածք։

▫️ Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի 2 պահեստ, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 46 տարածք։

▫️Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ Մի-8 ուղղաթիռ, ինչպես նաև ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար» TB-2։

Please enter a valid URL