Search
Close this search box.

«Գնում եմ ավելացնելու նրանց մեղքերը». Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր էլի դատական նիստ ունենք, էլի պետք է տասնյակ ծնողներ ժամերով կտտանքների ենթարկվեն դատավորի ու դատախազների անհաղորդ ցինիզմով արտահայտած յուրաքանչյուր նախադասությամբ….

Իսկ ինչո՞ւ եմ շարունակում գնալ ու մասնակցել այս տանջարանների թատրոնին…. գնում եմ ավելացնելու նրանց մեղքերը, որ երկնային պատիժն էլ ավելի դաժան լինի- յուրաքանչյուր ծնողի տառապանք, համոզված եմ արձանագրվում ու ամրագրվում է…..

Գնում եմ որպես մանկավարժ, հասկանալու, թե այս որտե՞ղ, ե՞րբ մենք մեծացրինք այսպիսի անհոգի, անխիղճ ու ստրկամիտ «արդարության պաշտպանների»…..

Please enter a valid URL