«Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ Իշխան Սաղաթելյանը նախագահականը շրջափակած քաղաքացիներին ասաց, որ պատգամավորները պատրաստվում են մոտք գործել Անվտանգության խորհուրդ ու աշխատակիցներին փոխանցել ժողովրդի խոսքը». Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգմավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, պատգամավորները ներս չեն մտնելու:
«Բանն այն է, որ ոստիկանները հայտնեցին, որ ներսում մարդ չկա, ովքեր կկարողանային հանդիպել պատգամավորների հետ»,- նշեց Վարդևանյանը