Search
Close this search box.

Արտարժույթի փոխարժեքներն այսօր՝ հայաստանյան բանկերում

Հայաստանի արժույթի շուկայում ռուսական ռուբլու ամրապնդման գործընթացը շարունակվում է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ չորեքշաբթի առավոտից ռուսական արժույթը հանրապետության առևտրային բանկերի կողմից գնվում է 7,09 դրամ միջին կշռված գնով, վաճառվում 8,17 դրամով։

Առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարն ընդունվում է 447,47 դրամ միջին կշռված գնով, վաճառվում է 454,18 դրամով։ Եվրոն գնվում է 472,32 դրամ միջին կշռված փոխարժեքով, վաճառվում 491,91 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 584,84 դրամով, վաճառվում 579,28 դրամով։

Please enter a valid URL