Search
Close this search box.

«Հրապարակ». Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին. Աղազարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը՝ կապված Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքների հետ, վերջնականապես բացեց խաղաքարտերն արցախյան խնդրի կարգավորման հարցում։

Միայն «Ղարաբաղի էթնիկ ժողովուրդ» ձեւակերպումը, որը տեղ է գտել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների անվան տակ, հերիք է՝ պատկերացնելու համար, թե մոտ ապագայում ինչ կարգավիճակ է սպասվում Արցախի Հանրապետությանը, եթե Նիկոլ Փաշինյանը մնա ու հասցնի ստորագրել այդ պայմանագիրը։

«Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-հայտարարել է այս գործընթացի «քավոր» Շառլ Միշելը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ խմբակցության ներսում քննարկե՞լ են Շառլ Միշելի այս հայտարարությունը եւ ի՞նչ կարծիքի են դրա եւ, առհասարակ, բրյուսելյան հանդիպման մասին։

«Քննարկում չի եղել»,- կարճ ասաց նա։

— Բայց Դուք ծանոթ եքչէ՞այդ հայտարարությանը։

— Էնքանով, ինչքանով որ հրապարակվել է, պաշտոնական՝ ոչ։

— Իսկ այդ հրապարակվածից Դուք ի՞նչ եք հասկացելԱրցախի ճակատագիրն ինչպիսի՞ն է լինելու։

— Ամենակարեւորն ինձ համար էն ա, որ Արցախի ճակատագրի քննարկման հարցը դառնում ա առարկայական օրակարգ բոլոր կողմերի համար։

— Բայց դա միշտ էլ առարկայական օրակարգ է եղել։

— Չէ, չէ․․․ մի երկու ամիս առաջ մարդիկ ասում էին՝ էդ հարցը փակված ա եւ այլն, եւ այլն։

— Ովքե՞ր էին ասում։

— Վահե ջան, բոլոր դեպքերում հիմա հարմար չեմ գտնում, էլի, մեկնաբանել, վաղը կամ մյուս օրը, երբ որ առիթ կլինի, կխոսենք էդ թեմայով։

— Լավմի բան հարցնեմ միայնՁեզ համար ընդունելի՞ է Շառլ Միշելի այն ձեւակերպումըորտեղ ասվում է՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

— Դե, հիմա ես չեմ իմանում՝ թարգմանությունը ոնց ա արված, ոնց չի արված, դա ես պետք ա մանրամասն իմանամ, նոր կարողանամ պատասխանել։

— Բայց պաշտոնապես որեւէ մեկը չի հակադրվել այս հայտարարությանը կամ չի հերքել այն։

— Բոլոր դեպքերում, մինչեւ մենք համապատասխան չստանանաք էդ ամեն ինչը, ես չեմ կարող որեւէ բան ասել։

— Բայց կարող է ստանալուց հետո արդեն ուշ լինելպարոն Աղազարյանարդեն կարող է պարզվել՝ Արցախն Ադրբեջան էեւ վերջ։

— Ոչ մի բան էլ երբեք ուշ չի լինում։ Եթե հետեւում եք վերջին երկու տարվա գործընթացներին եւ անհանգստություններին՝ մեզ բոլորիս հետապնդող, ապա կարելի է ասել՝ ամեն ինչ գնում է նորմալ, եւ պետք չի խուճապի մատնվել, եւ, հետեւաբար, երբեք ուշ չի լինում։

— Բա որ ստորագրի այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանըու պարզվիոր Արցախն այլեւս Ադրբեջան էոչ թե Հայաստանդրանից հետո ուշ չի՞ լինի այլեւս։

— Փաշինյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնության։

— Վստա՞հ եքի՞նքն է այդպես ասել։

— Իհարկե, վստահ եմ, ինչի՞ մասին է խոսքը։

— Այսինքն՝ Արցախի իշխանությունները համաձայն կլինե՞նոր իրենք վաղը դառնան էթնիկ բնակչություն Ադրբեջանի կազմում։

— Ես էդպիսի բան չեմ ասել։ Հիմա դադարեցնենք էս զրույցը, երբ որ կծանոթանամ, էն ժամանակ կխոսենք։

— Հիմա ընդդիմությունըամեն դեպքումասում էոր վտանգ կա՝ Փաշինյանը պատրաստվում է վերջնականապես հանձնել Արցախն Ադրբեջանին։ Դուք կարո՞ղ եք պնդել եւ հուսադրել ընդդիմությանըոր Հայաստանի իշխանություններն Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին։

— Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին։

— Փաշինյա՞նն էլ։

— Որեւէ մեկը չի կարա հանձնի։

— Իսկ եթե հանձնեցի՞ն։ Ի՞նչ երաշխիք ունեքոր ձեր վարչապետն Արցախը չի հանձնելու Ադրբեջանինեւ Արցախի ժողովուրդն էլ չի դառնալու էթնիկ բնակչություն Ադրբեջանի կազմում։

— Խնդրում եմ դադարեցնենք։

— Կարծում եք՝ ձեր ֆրակցիայում բոլորը միակարծի՞ք ենհամամի՞տ են այս քաղաքականության հետ ու վստահո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին բոլոր հարցերում։

— Իհարկե, մինչեւ էսօրվա օրը ես գիտեմ, որ մենք միասնական ենք։

— Եվ ինչ անում էճի՞շտ է անում կամ ճի՞շտ ուղով է տանում։

— Իհարկե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL