Search
Close this search box.

Արցախցիները Սամվել Բաբայանից կոնկրետ բացատրություն են պահանջում․ ինչ է սպասվում այսօր Արցախում

Երեկ Արցախի խորհրդարանը բավականին կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել Բրյուսելյան փաստաթղթին, ՀՀ իշխանություններին պարտադրելով առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ․ Հայտարարության տակ ստորագրել էին «Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն»,«Արցախի ժողովրդավարական կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները․ բացակայում է Սամվել Բաբայանի
«Միասնական հայրենիք» կուսակցության ստորագրությունը․ ժամանակին այդ կուսակցությանը ձայն տվածները և ակտիվիստները կարծում են, որ Բաբայանը դավաՃանել է իրենց և չստորագրելը նույնն է, ինչ կողմ լինել Արցախի հանձնմանը։

Բաբայանի կուսակցության համակիրներն ու ակտիվիստները համակիրներն armlife.am կայքին փոխանցեցին որ այսօր ժամը 16:00-ին հավաքվելու են Ազգային ժողովի շենքի դիմաց, <<Միասնական հայրենիք>> խմբակցությունից պահանջել կոնկրետ բացատրություններ։

«Մեզ համար գոնե այս պահին կարևոր չէ թե ով կամ ովքեր են Արցախանպաստ հայտարարություններով հանդես գալիս , կարևորը ի ցույց ու ի գիտություն լինի մեր ներքին և արտաքին թշնամիների համար»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել Սամվել Բաբայանի կուսակցության ստեղծման ակտիվիստ, համախոհ Մարատ Ստեփանյանը ապա շարունակել․

Նախօրեի հայտարարությունը ի պատասխան Բրուսելյան հանդիպման մասնակիցների, որը հնչեցվել է ԱՀ ազգային ժողովի կողմից կարելի է դասել այդ շարքերին , բայց արի ու տես <<Միասնական հայրենիք>> խմբակցությունը չմասնակցեց վերոհիշյալ հայտարարությանը , որը զայրույթ ու տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում , մասնավորապես այն մարդկանց շարքերում ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին , որպեսզի նշածս կուսակցությունը հայտնվի ազգային ժողովում , ուստի հաշվի առնելով վերոգրյալը պահանջում ենք խմբակցության պատգամավորներից տալ հստակ բացատրություն , նշելով պատճառը կամ միգուցե նաև պատճառները թե ինչու չմասնակցեցին այսօրվա թվում էր թե միասնական հայտարարությանը ։
Կողմնորոշվե՛ք տիկնայք և պարոնայք , գոնե այս օրհասական պահին ինքնուրույն որոշում կայացրեք և ներկայացրեք համապատասխան հաշվետվություն ։
Եթե մոռացել ե՞ք ,ուզում եմ հիշեցնել , որ մեր համախոհներիս շնորհիվ եք հայտնվել այնտեղ որտեղ որ հիմա գտնվում եք ։

Վաղը 16:00-ին բոլոր մտահոգ քաղաքացիներին հրավիրում ենք հավաքվել ազգային ժողովի շենքի դիմաց ,պահանջատիրական նկատառումներից ելնելով <<Միասնական հայրենիք>> խմբակցությունից պահանջել կոնկրետ բացատրություններ ։

Please enter a valid URL