Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգիշտի Քյարամյանին 7 օր ենք տվել՝ Փաշինյանին հարցաքննության կանչելու համար

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մոտ 40 ծնող, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել պետական դավաճանության գործով, մայիսի 20-ին Քննչական կոմիտեի հրավերով հանդիպում են ունեցել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպումը լարված է անցել, քանի որ ծնողները Քյարամյանից պահանջել են հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին։

<<Ինքը դրան վատ արձագանքեց, մենք էլ յոթ օր ժամանակ տվեցինք իրեն՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կանչելու համար։ Եթե չկատարվեց մեր պահանջը, մենք կհրապարակենք հանդիպման մանրամասները։ Սա է մեր պայմանն է, որը մենք կպահպանենք, որովհետեւ բարոյականություն ունենք՝ ի տարբերություն շատերի>>,- նշեց զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Please enter a valid URL