Search
Close this search box.

Լևոն Մկրտչյանը՝ Բերձորի ՀԷԿ-ն ադրբեջանցիներին վաճառելու մեղադրանքների մասին

168.am-ը գրում է. Համացանցում «Սասնա ծռերը» ակտիվորեն տեղեկատվություն է տարածում, որ՝ «Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող հէկ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով օրեր առաջ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնյաների հետ։ Հանդիպումը կայացել է հէկ-երից մեկի տարածքում։ ՀԷԿ-երից երկուսը պատկանում են կարկառուն դաշնակցականներ Լևոն Մկրտչյանին ու Դավիթ Լոքյանին»։

168.am–ի հետ զրույցում Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ տեղյակ է իր անվան հետ կապված այդ տեղեկատվությանը և առհասարակ գաղափար չունի, թե ինչու են նման լուրեր տարածում։

«Երեք հէկ-երից ունեցել եմ որոշակի տոկոսներ՝ 6, 5 և 10, դրանք այսօր բոլորն էլ օկուպացվել են ադրբեջանցիների կողմից՝ պատերազմի ժամանակ։ Մենք աշխատել ենք Արցախի ազատագրված տարածքներում։ Այս պահին Հայաստանի ու Արցախի իշխանությունների հսկողության տակ գտնվող որևէ հէկ-ից որևէ մասնաբաժին չունեմ։ Եթե այս պահին Բերձորում մնացել է հէկ, ապա մեկը պետք է լինի, որի հետ ես առհասարակ որևէ առնչություն չունեմ։ Ես սեփական հէկ չունեմ Արցախում»,-եզրափակեց Լևոն Մկրտչյանը։

Please enter a valid URL