Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը, «գոլդ» պետհամարանիշով մեքենայով հայտնվում է երթին ու ոստիկաններին հրահանգներ տալիս

Antifake.am-ը գրում է. «Դիմադրության շարժման անդամներից մեկը AntiFake.am–ին տեսնյութ է տրամադրել և պատմել, թե ինչպես է «ARM 00000» պետհամարանիշով Մերսեդես մակնիշի Մայբախը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի հարազատ եղբորը՝ Սարիբեկ Սուքիասյանին, հայտնվել Դիմադրության շարժման երթերից մեկի ժամանակ, իջել մեքենայից և հրահանգներ տվել ոստիկաններին։ Մեր ուշադրությունից չվրիպեց ՔՊ–ականի գործարար եղբոր մեքենայի «գոլդ» պետհամարանիշը, որը տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտ պետհամարանիշներից։

Տեսանյութի և AntiFake.am–ին փոխանցված տեղեկությունների առնչությամբ 2 հարցադրում ունենք իրավապահ մարմիններին․
Արդյո՞ք «ARM 00000» ձևաչափով պետհամարանիշը օրինական է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե այո՝ ո՞վ կարող է դիմել այդպիսի պետհամարանիշ ձեռք բերելու համար։
Ի՞նչ հիմքով է իշխող ուժի պատգամավորի գործարար եղբայրը հրահանգավորում ընդդիմության երթի ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկաններին։

Նշված հարցադրումներով AntiFake.am–ը գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որի պատասխանները ստանալուց հետո կհրապարակենք դրանք»,-եզրափակում է antifake.am-ը:

Հոդվածի վերաբերյալ իր մեկնաբանությունն է ներկայացրել Սարիբեկ Սուքիասյանը.

Հարգելի լրատվական
Ես այդ ոճի մարդ չեմ, ես երբեք ինձ թույլ չեմ տա նման արարք կատարել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ չի հետաքրքրում, թե ով վրանում կքնի, ով ինչ կանի, ինձ մի ներքաշեք ձեր խնդիրների մեջ: Խնդրում եմ, ինձ մի զրպարտեք:

Please enter a valid URL