Ռուսաստանը օկուպացրել է Ուկրաինայի տարածքների 20,7%-ը: Այս մասին գրում է ուկրաինական Nexta life-ը։ Լրատվականում հրապարակված է նաև քարտեզ։
Այս պահին Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 125 հազար քառակուսի կմ։ Միաժամանակ, նշվում է, որ 2022 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ՌԴ-ի վերահսկողության տակ է եղել 43300 քառ. կմ կամ Ուկրաինայի տարածքի 7%-ը։
Նշենք, որ Ուկրաինայի ամբողջ տարածքը կազմում է 603548 քառակուսի կմ։