Դիմում եմ գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի նախագահին ինձ զրկում են 4 ամյա դստերս տեսակցելու իրավունքից, գործով քննիչը ևս իր ապօրինի գործողություններով նպաստում է իմ և երեխայիս իրավունքների ոտնահարմանը։ Այս մասին armlife.am-ին ահազանգեց քաղաքացի Արման Մացակյանը.
Արման Մացակյանը պատմեց, որ 2019 թ-ին ամուսնալուծվել է, դատական գործընթացով սահմանվել է, որ երեխային շաբաթը 2 անգամ կարող է տեսակցել։ Ըստ նրա՝ որոշ ժամանակ նախկին կինը թույլ է տվել տեսակցությունները, այնունուհետև խոչընդոտել է, հարուցվել է քրեական գործ, կնոջ մեղավորությունը հաստատվել է, հետո զղջման հիմքով կարճվել է։
«Նախկին կինս վարքագիծը չի փոխել։ Թույլ չի տվել և մինչև հիմա թույլ չի տալիս՝երեխայիս տեսակցեմ։ Ամեն անգամ դռնից ներս չի թողնում, ասելով, որ երեխան չի ուզում ինձ տեսնել։ Կրկին դիմել էի իրավապահներին, գործ էր հարուցվել։Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննիչ Անի Մնացականյանը գործի շրջանակում նշանակել էր հոգեբանկան փորձաքննություն, որը անցկացվել է Մանկավարժական համալսարանում` պարզելու համար արդյոք երեխայի նկատմամբ մայրը ազդեցություն գործում է, թե ոչ »,-պատմեց քաղաքացին։
Արման Մացակյանը մանրամասնեց, որ քննիչը ապրիլի 18 -ին ստացել է փորձաքննության պատասխանը, սակյան 16 օր թաքցրել է այն։
«16 օրվա ընթացքում 7 անգամ զանգել եմ, ասել է, որ փորձաքննության արդյունքները դեռ չի ստացել, նույնը ասել է նաև ոստիկանության տեսուչներին, փաստորեն խաբել է և ինձ և ոստիականության տեսուչներին։ Ի՞նչ իմանամ 16 օրվա ընթացքում փորձաքննության արդյունքները արդյոք կեղծվել են թե ոչ։ Փորձաքննության մեջ մեկ տողով գրվում է, թե երեխան չի գիտակցում, մայրն էլ ազդեցություն չի գործում, պարզապես մայրիկի հետ կապված է, իսկ հայրիկի հետ ոչ։ Պարզ է չէ, որ եթե թույլ չեն տալիս իրացնեմ իմ իրավունքը երեխայիս հետ տեսակցելու,ապա ինչպես է երեխան հետս կապվելու։ Տեսանյութ կա, որտեղ քննչին հարցնում եմ՝ինչու տեղյակ չի պահել եզրակացության մասին,ինչու է խաբել , ինձ պատասխանում է․ « ընդունենք, որ խաբել եմ դրանից էական ինչ-որ բան է փոխվու՞մ է, էական նշանակություն ու՞նի »»,-պատմեց նա։
Քաղաքացին քննիչի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, դիմել է Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե։