Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է ավարտել իր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացը։
«Մենք աշխատում ենք մեր աշխատանքի պակաս մասերի ուղղությամբ՝ մեր հարավային սահմանների երկայնքով 30 կմ անվտանգության գոտու ստեղծման համար»,- ասել է պետության ղեկավարը։
Քաղաքական գործչի խոսքով՝ այն տարածքները, որոնք իր երկրի դեմ «հարձակումների կենտրոնն են», առաջնահերթություն են Անկարայի համար:
Նա նաեւ նշել է, որ օպերացիաները կսկսվեն, երբ Թուրքիայի զինված ուժերն ու հետախուզությունն ավարտեն նախապատրաստական աշխատանքները։ Էրդողանի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ որոշումներ կկայացվեն հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին նախատեսված Ազգային անվտանգության խորհրդի նիստին: