Վարկածներից մեկի համաձայն` վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը։
Թուրքիայում ավտոբուս է շրջվել, որի հետևանքով մոտ 2 տասնյակ մարդ է տուժել։ Տեղեկությունը հաղորդում է A Haber-ը:
Ըստ լրատվամիջոցի` գործարանի բանվորներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է Չանքըրը քաղաքի Էլ դիվան շրջանում (Անկարայից 140 կմ հեռավորության վրա)։ Վթարի հետևանքով 18 մարդ է տուժել, նրանցից 3-ը ծանր վիճակում են։
Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների խմբերը։ Տուժածները հոսպիտալացվել են։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են ՃՏՊ–ի պատճառը։ Վարկածներից մեկի համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը։